Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Իմ որդու պայքարն ու զոհվելը «միֆ» չէ. դադարեցրեք տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները. հերոսի մայրը՝ Փաշինյանին

Իմ որդու պայքարն ու զոհվելը «միֆ» չէ. դադարեցրեք տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները. հերոսի մայրը՝ Փաշինյանին

Mon, 30 Mar 2026 19:45:06 +0400


Հերոսի մայր Ադելինա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես՝ որպես զոհված զինվծառայողի մայր, խստագույնս պահանջում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետից դադարեցնել իրականությունը խեղաթյուրող և իմ որդու և իր նման տղաների սխրանքը նսեմացնող հայտարարությունները։

Մարտակերտի շրջանի , Վանք գյուղի 812 մարտական դիրքում տեղի ունեցածը «միֆ» չէ։
Իմ որդին երրորդ գումարտակի ծառայող , Տիգրան Ավետիսյանը
այդ դիրքում մնացել է մեն մենակ։
Այո՛, մենակ։

Նա մնացել է մինչև վերջ և իր մենակ կռիվը տարել մինչև վերջին շունչը։
Դուք ասում եք՝ «ոչ ոք մինչև վերջ չի կռվել», «բոլորը փախել են», և դա անվանում եք «միֆ»։
Իմ որդու կյանքը «միֆ» չէ։
Իմ որդու պայքարը «միֆ» չէ։
Նրա զոհվելը «միֆ» չէ։

Այո հիմա դրա կարիքը կա և ես պարտադրում եմ նաև պահանջում եմ՝
բացել բոլոր նյութերը,
հրապարակել ամբողջ ճշմարտությունը,
և ապացուցել ձեր ասածները։

Եթե չեք կարող՝ պարտավոր եք պատասխան տալ ձեր արտահայտությունների համար։
Դուք իրավունք չունեք ձեր խոսքերով ջնջելու իմ որդու մենակ, բայց հերոսական պայքարը։
Իմ որդու և իր նման տղաների սխրանքը։

Սա խնդրանք չէ։
Սա պահանջ է։
Եվ ես չեմ լռելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել Mon, 30 Mar 2026 13:49:06 +0400 Երեկ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով