Այսօր Անպտուղ թզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է

Այսօր Անպտուղ թզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է

Mon, 30 Mar 2026 20:15:30 +0400


Այսօր մարտի 30-ին, ըստ ՀԱԵ ծիսական օրացույցի, մեկնարկում է Ավագ Շաբաթը։ Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու հիշատակությունը։

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Այսօր նաեւ Անպտուղ թեզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է։

Համաձայն Մատթեոսի Ավետարանի, Հիսուսը Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց է զգում և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտենում է, սակայն ծառի վրա տերեւներից բացի ոչինչ չի գտնում։ «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»,- ասում է Քրիստոսը:

Եվ նույն պահին թզենին չորանում է (Մատթեոս 21:18-22): Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):

Եկեղեցու հայրերը գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների և կարոտյալների համար կատարվող ողորմածությունն է: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով, համաձայն Հակոբոս առաքյալի խոսքերի, թե՝ հավատքը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26): Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը եւ Իր խոսքի ուժը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում։

Surbzoravor․ am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ի հետ չենք բանակցում, բայց առաջարկ եղել է․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ չենք բանակցում, բայց առաջարկ եղել է․ Իրանի ԱԳՆ Mon, 30 Mar 2026 22:00:43…

6 րոպե ago

ՔԿ֊ն խուզարկել է եղբայրների տունը, դատարկաձեռն հեռացել

ՔԿ֊ն խուզարկել է եղբայրների տունը, դատարկաձեռն հեռացել Mon, 30 Mar 2026 21:49:07 +0400 Որեւէ բան…

17 րոպե ago

ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները․ ինչ է հայտնի

ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները․ ինչ է հայտնի Mon, 30 Mar 2026 21:45:20 +0400 ԵՄ-ն…

21 րոպե ago

Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ

Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Mon, 30 Mar 2026…

32 րոպե ago

Իրանի օդային տարածքը փակ կմնա

Իրանի օդային տարածքը փակ կմնա Mon, 30 Mar 2026 21:30:52 +0400 Իրանի ավիացիոն իշխանությունները հայտարարել…

36 րոպե ago

Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդների թիվը համալրվել է

Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդների թիվը համալրվել է Mon, 30 Mar 2026…

51 րոպե ago