Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Այսօր Անպտուղ թզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է

Այսօր Անպտուղ թզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է

Mon, 30 Mar 2026 20:15:30 +0400


Այսօր մարտի 30-ին, ըստ ՀԱԵ ծիսական օրացույցի, մեկնարկում է Ավագ Շաբաթը։ Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդն ու հիշատակությունը։

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Այսօր նաեւ Անպտուղ թեզենու ավետարանական դրվագի հիշատակության օրն է։

Համաձայն Մատթեոսի Ավետարանի, Հիսուսը Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց է զգում և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտենում է, սակայն ծառի վրա տերեւներից բացի ոչինչ չի գտնում։ «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»,- ասում է Քրիստոսը:

Եվ նույն պահին թզենին չորանում է (Մատթեոս 21:18-22): Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):

Եկեղեցու հայրերը գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների և կարոտյալների համար կատարվող ողորմածությունն է: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով, համաձայն Հակոբոս առաքյալի խոսքերի, թե՝ հավատքը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26): Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը եւ Իր խոսքի ուժը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում։

Surbzoravor․ am

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ․ Թանդիլյան

Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ․ Թանդիլյան Fri, 17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով