Կիրակի , 23 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ

«Հրապարակ»․ «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ

Thu, 19 Mar 2026 08:00:00 +0400


Իշխանություն-եկեղեցի հակա­մարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։ Ինչպես նաեւ արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգեւոր իրավիճակին եւ ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը եւ այլն։ Տեքստում նշված է նաեւ, որ հայտարարությունը չի հանդիսանում որեւէ անձին ուղղված աջակցություն եւ չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Այն միտված է Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պահպանմանը, իրավական որոշակիության ապահովմանը, ինչպես նաեւ՝ պետության եւ կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թող իմ գրքերը բացեն, կարդան

«Հրապարակ». Թող իմ գրքերը բացեն, կարդան Thu, 20 Aug 2026 09:45:28 +0400 Արման Եղոյանը որոշել …