Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Սպառնում է ոչնչացնել Իրանը, եթե․․․

Սպառնում է ոչնչացնել Իրանը, եթե․․․

Mon, 30 Mar 2026 20:00:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կոշտ պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ սպառնալով հարվածել իրանական էլեկտրակայաններին, նավթահորերին և գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին, եթե պատերազմը դադարեցնելու բանակցությունները ձախողվեն։

Նա այս մասին հայտարարել է Truth Social-ում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում ՆՈՐ, ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ՌԵԺԻՄԻ հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք (չնայած, հավանաբար, կհասնենք), և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես «չբացվի բիզնեսի համար», մենք կավարտենք մեր «մնալը» Իրանում՝ ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին։

Սա կլինի հատուցում մեր բազմաթիվ զինվորների և այլոց համար, որոնց Իրանը սպանել և ոչնչացրել է նախորդ ռեժիմի 47-ամյա «ահաբեկչության տիրապետության» ընթացքում», – գրել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկինում էլ եղել են քննչական գործողություններ, բայց մեր աշխատանքը չի խոչընդոտվել

Նախկինում էլ եղել են քննչական գործողություններ, բայց մեր աշխատանքը չի խոչընդոտվել Mon, 06 Jul 2026 …