Իրանի օդային տարածքը փակ կմնա
Mon, 30 Mar 2026 21:30:52 +0400

Իրանի ավիացիոն իշխանությունները հայտարարել են, որ երկրի օդային տարածքը կշարունակի փակ մնալ մինչեւ ապրիլի հինգը։ Սա, սակայն վերջնական որոշում չէ եւ կարող է փոփոխվել՝ երկարաձգվել։ Բացառություն կարող են լինել պետական, ռազմական եւ սանիտարական ավիացիոն թռիչքները, ինչպես նաեւ այն չվերթները, որոնք իրականացվում են առաջարանքներ կատարելու կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի օդային տարածքը քաղավիացիայի համար փակվել էր սկսած փետրվարի 28-ից, երբ սկսվեց Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի ռազմական օպերացիան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր