Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ

Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ

Mon, 30 Mar 2026 21:34:27 +0400


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում երեկ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի համար մեղադրել է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Պատասխանելով հարցին, թե երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից նշել են․

«Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։

Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։

Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին Mon, 30 Mar 2026 13:46:14 +0400 Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով