ԱՄՆ-ի հետ չենք բանակցում, բայց առաջարկ եղել է․ Իրանի ԱԳՆ
Mon, 30 Mar 2026 22:00:43 +0400

Իրանը Միացյալ Նահանգներից Պակիստանի և այլ միջնորդների միջոցով ստացել է բանակցություններ անցկացնելու առաջարկ. Վաշինգտոնի հետ անմիջական շփում չի եղել։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք որևէ բանակցություններ չենք վարել։ Միացյալ Նահանգներից եղել է բանակցությունների խնդրանք՝ մի շարք առաջարկներով, որոնք մեզ են հասել մի քանի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», – նրա խոսքերն է մեջբերել կառավարության մամուլի ծառայությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր