Մասնավոր հավաքածուից արվեստի թանկարժեք գործեր են գողացել
Mon, 30 Mar 2026 23:00:11 +0400
Մանյանի-Ռոկայի հիմնադրամի մասնավոր թանգարանից, որը գտնվում է իտալական Պարմայի մոտակայքում, գողացել են հայտնի իմպրեսիոնիստներ Պյեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի եւ Անրի Մատիսի գործերից։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Գողությունը կատարվել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Հայտնի է, որ գողերը փակած են եղել իրենց դեմքերը վերնազգեստի կապյուշոնով։
Նրանք կարողացել են կոտրել մուտքի դուռը, գողանալ երեք կտավները եւ այգիով հեռանալ ու թաքնվել տեսադաշտից։ Մանյանի-Ռոկայի հիմնադրամից տեղեկացրել են, որ կատարվածը՝ լավ պլանավորված հանցագործություն է եղել։ Ներկայումս կատարվածի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ արվեստի քննադատ եւ կոլեկցիոներ Լուիջի Մանյանիի անվան հիմնադրամի մասնավոր հավաքածու-թանգարանում կան բազմաթիվ համաշխարհային արվեստի գլուխգործոցներ՝ Տիցիան, Դյուրեր, Ռուբենս, Գոյա։ Այն համարվում է իտալական գեղարվեստական կարեւոր այցեքարտերից մեկը։