Հոր պատճառով հեռանում է երկրից
Tue, 31 Mar 2026 00:30:32 +0400

Մեծ Բրիտանիայում արքայադուստր Բեաթրիսն ու նրա ամուսինը մտադիր են տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Հիշեցնենք, որ Բեաթրիսը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի եղբոր՝ տիտղոսազուրկ արքաեղբայր Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի դուստրն է։ Երկրից հեռանալու պատճառն էլ հոր՝ նախկին արքայազն Էնդրյուի եւ ամերիկացի մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով առաջացած սկանդալն է։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Բեաթրիսն ու ամուսինը, ըստ հրապարակման, ցանկանում են մեկընդմիշտ ազատվել այդ սկանդալի հետ կապված աղմուկից եւ սկսել նոր կյանք արտասահմանում։
Հիշեցնենք, որ Յորքի արքայադստեր տիտղոսը կրող Բեթաթրիսը 2020 թվականին ամուսնացել է իտալացի գործարար եւ արիստոկրատ Էդոարդո Մապելի-Մոցիի հետ։ Ունեն երկու դուստր՝ Սիենա Էլիզաբեթը եւ Աֆինա Էլիզաբեթ Ռոուզը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր