«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

Tue, 31 Mar 2026 08:00:52 +0400


Փետրվարի 26-ին դատարանը` դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան: Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Նմանատիպ մեղադրանքով, հիշեցնենք, արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել եւ արդեն մոտ 4 ամիս է՝ կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել: Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլեւ, պարզվում է՝ դատարանի որոշումից գոհ է նաեւ Գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի որոշումը, եւ այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։ Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Դատախազության հայցած պատժաչափն ամբողջությամբ դատարանի կողմից բավարարվել է, հետեւաբար, բացակայում է վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե մեզ չեն առաջարկել միանալ հայտարարությանն, ինչպե՞ս պետք է միանայինք

Եթե մեզ չեն առաջարկել միանալ հայտարարությանն, ինչպե՞ս պետք է միանայինք Mon, 15 Jun 2026 19:45:02…

12 րոպե ago

13 երկիր քննադատել է ՈՒԵՖԱ-ի ղեկավարին

13 երկիր քննադատել է ՈՒԵՖԱ-ի ղեկավարին Mon, 15 Jun 2026 19:30:49 +0400 Տասներեք երկրի ֆուտբոլային…

26 րոպե ago

Արթո՛ւն եղեք, սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա

Արթո՛ւն եղեք, սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա…

41 րոպե ago

Հյուրանոց դարձած պատմական դղյակը հանվել է աճուրդի

Հյուրանոց դարձած պատմական դղյակը հանվել է աճուրդի Mon, 15 Jun 2026 19:00:37 +0400 Գերմանիայի Հեսենի…

57 րոպե ago

Նիկոլ, դու զոհ չես, մե՛նք ենք քո զոհը․․․

Նիկոլ, դու զոհ չես, մե՛նք ենք քո զոհը․․․ Mon, 15 Jun 2026 18:45:08 +0400 Նիկոլ…

1 ժամ ago

Սարսափ ֆիլմը ռեկորդային եկամուտ է ունեցել

Սարսափ ֆիլմը ռեկորդային եկամուտ է ունեցել Mon, 15 Jun 2026 18:30:53 +0400 Վիճակագրական տվյալների համաձայն՝…

1 ժամ ago