«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

Tue, 31 Mar 2026 08:15:01 +0400


Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են:

Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում` գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:

Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։

Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաեւ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:

Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ո՞րն էր ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառը

Ո՞րն էր ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառը Sat, 14 Nov 2026 12:00:24…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13…

31 րոպե ago

Թրամփը միլիոնավոր դոլարի բաժնետոմսեր է գնել Nvidia-ից և ոչ միայն

Թրամփը միլիոնավոր դոլարի բաժնետոմսեր է գնել Nvidia-ից և ոչ միայն Sat, 14 Nov 2026 11:30:43…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում

«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում Sat, 14 Nov 2026 11:15:28 +0400 Կոտայքի…

1 ժամ ago

«Պատմական» հանդիպում է լինելու

«Պատմական» հանդիպում է լինելու Sat, 14 Nov 2026 11:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատմական…

1 ժամ ago

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը Sat, 14 Nov 2026 10:54:47 +0400 Մարդիկ…

1 ժամ ago