«Հրապարակ»․ Եթե ով երբ ինչ ուզի, կանի, էլ ինչի՞ համար է քարոզարշավ ասվածը

«Հրապարակ»․ Եթե ով երբ ինչ ուզի, կանի, էլ ինչի՞ համար է քարոզարշավ ասվածը

Tue, 31 Mar 2026 09:15:03 +0400


Հետեւելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին՝ տպավորություն է ստեղծվում, որ նա, իր բոլոր թերություններին վրադիր, նաեւ տառապում է մազոխիզմով: Մազոխիզմն այն է, երբ մարդն ամեն գնով իրեն կտտանքների է ենթարկում եւ դրանից հաճույք ստանում: Փաշինյանը, քաջ գիտակցելով, որ հատկապես մայրաքաղաքում ու Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների շրջանում իրեն տանել չեն կարողանում, Ծաղկազարդի տոնին նվիրված պատարագին էր գնացել` Սուրբ Աննա եկեղեցում: Նիկոլ Փաշինյանի հանդեպ ատելությունն այնպիսի չափերի է հասել ու այնքան անկառավարելի դարձել, որ 18-ամյա մի երիտասարդ փորձեց հարվածել վերջինիս, ինչի արդյունքում նա ու իր երկվորյակ եղբայրը ձերբակալվեցին: Զրուցել ենք իրավաբան, նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ:

– Ինչո՞ւ է Փաշինյանը քայլում Երեւանի փողոցներում` տարբեր քաղաքացիների կողմից արժանանալով կշտամբանքի խոսքերի ու քննադատության: Արդյունքում մարդկանց են ձերբակալում: Ի՞նչ եք կարծում` այս քայլերով դեպի ո՞ւր է գնում Փաշինյանը:

– Ըստ գործող Սահմանադրության` սահմանված է քարոզարշավի հստակ մեկնարկ, սակայն այստեղ կա մի աննորմալ դրույթ, չեմ վարանի ասել այս խոսքը, այն է` 19-րդ հոդվածի համաձայն` քարոզարշավից դուրս քարոզարշավ անելու համար չկա արգելք: Բա եթե այդպես է, եթե ով երբ ինչ ուզի, կանի, էլ ինչի՞ համար է քարոզարշավ ասվածը, թող ամեն օր մարդիկ ինչ ուզեն, անեն, բայց այդ նույն հոդվածի առաջին մասի համաձայն ասվում է, որ քարոզարշավի մասնակիցների հավասար իրավունքների սկզբունքը պետք է պահպանվի: Իսկ մեզանում դա ապահովված չէ: Նիկոլ Փաշինը` Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ես նրան այդպես եմ անվանում, ազատության մեջ ինչ ուզում է, անում է, իսկ մնացած թեկնածուները, ովքեր իրենցից բան են ներկայացնում եւ կարող են իսկապես վարչապետ դառնալ, բոլորն անխտիր անազատության մեջ են: Օրինակ` Սամվել Կարապետյանի նման մարդուն ինչի՞ համար են փակել: Նա ի՞նչ վատ բան է արել: Երեկ էլ տեսանք, որ նորից ձերբակալություններ եղան: Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանի համար վտանգ ու խոչընդոտ են, բանտարկվում են: Նիկոլ Փաշինն այսօր անհավասար քարոզարշավ է իրականացնում, խախտում է Ընտրական օրենսգրքի 19-րդ կետի առաջին մասի պահանջը: Դա հետագայում հիմք է հանդիսանալու, որ ընտրությունների արդյունքները վիճարկվեն, ինչո՞ւ, որովհետեւ նա խախտել է օրենքի պահանջը: Թող լավ ականջին օղ անի: Նա չարաշահում է իր լիազորությունները, սահմանադրական կարգ է տապալում: Մի մարդ, որ հայտարարում է, որ չկան իրեն չենթարկվող դատավորներ, այդ մարդուց ի՞նչ կարելի է սպասել: Երեկ էլ հայտարարեց, որ շնորհակալ է իր կուսակիցներին՝ իրեն վարչապետի պաշտոնում կրկին երաշխավորելու համար: Ի՞նչ է սա նշանակում․ նշանակում է, որ ինքն արդեն ընտրությունների արդյունքները որոշել է: Ի՞նչ իրավունք ունի նման հայտարարություն անելու: Այս բոլոր հայտարարությունները փաստում են այն մասին, որ Հայաստանում օրենքը մահացել է: Սրանք՝ բոլորը, փաստեր են, որոնք հատ-հատ պետք է ֆիքսենք եւ ընտրություններից հետո վիճարկենք Սահմանադրական դատարանում:

– Իսկ այն, որ մարդիկ այսքան վատ են ընդունում Փաշինյանին` ծաղրում են, վիրավորում, քննադատում, բայց նա շարունակում է մարդկանց մեջ քայլել, իհարկե՝ թիկնապահների ուղեկցությամբ, եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի պատահել:

– Մարդու բարոյականությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե ինքն ինչքանով է կարողանում հեռու մնալ իր հետ կապ չունեցող զբաղմունքներից: Նա կասկածելի հոգեվիճակում գտնվող երկոտանի է: Այդ մարդը պատկերացում չունի, թե ինչ պաշտոն է զբաղեցնում: Ալեն Սիմոնյանի նման անգրագետ իրավաբանը պնդում է, որ վարչապետն ինչ ասի, ինքը պետք է անի: Բայց, ըստ օրենքի, Ազգային ժողովը պետք է վերահսկի գործադիրին, մեզանում լրիվ հակառակն է: Հայաստանն իրավական պետություն չէ, Հայաստանը խուժանապետություն է: Ով կասի, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ես կասեմ` Հայաստանը քաղբանտարկյալների բաստիոն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավրով-Սիյարտո սկանդալային ձայնագրություն․ ի՞նչ է խնդրել ռուս միլիարդատերը

Լավրով-Սիյարտո սկանդալային ձայնագրություն․ ի՞նչ է խնդրել ռուս միլիարդատերը Tue, 31 Mar 2026 17:30:22 +0400 Լեհական…

7 րոպե ago

Հայաստանը տեր է ամբողջ աշխարհի հայերին. Արման Թաթոյան

Հայաստանը տեր է ամբողջ աշխարհի հայերին. Արման Թաթոյան Tue, 31 Mar 2026 17:27:19 +0400 Հայաստանը…

10 րոպե ago

«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու. Հրաչուհի Միրզոյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու. Հրաչուհի Միրզոյան Tue, 31 Mar 2026 17:19:04…

19 րոպե ago

Եվրոպան բախվել է իրանական ճգնաժամին

Եվրոպան բախվել է իրանական ճգնաժամին Tue, 31 Mar 2026 17:15:40 +0400 Եվրոպական երկրներն արդեն սկսել…

22 րոպե ago

Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի Սարգսյան

Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի Սարգսյան Tue, 31 Mar…

25 րոպե ago

Իսպանիայից հետո հիմա էլ Իտալիան մերժեց Թրամփին

Իսպանիայից հետո հիմա էլ Իտալիան մերժեց Թրամփին Tue, 31 Mar 2026 17:00:56 +0400 Իտալիան մերժել…

37 րոպե ago