Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ

Երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ

Tue, 31 Mar 2026 13:33:03 +0400


Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ձերբակալվել էին հայտնիեղբայրները։

Նրա խոսքով՝ երբ ինքը տեսանկարահանում էր, թե ինչպես են երիտասարդներին տեղափոխում Կենտրոնի բաժին, ոստիկաններից մեկը արձագանքել է՝ նշելով, որ իրենք ևս նկարահանում են։

«Իսկ թե ո՞ւմ համար են նկարում և ինչի համար է, կարծում եմ՝ պարզ է»,-նշել է նա:

Մարտիրոսյանը նաև մտահոգություն է հայտնել երիտասարդների նկատմամբ կիրառվող գործելաոճի վերաբերյալ՝ ընդգծելով, որ անընդունելի է նման վերաբերմունքը հատկապես 18 տարեկանների հանդեպ։ Նրա խոսքով՝ միայն մեկ օրվա ընթացքում արձանագրվել է երեք դեպք, երբ նույն տարիքային խմբի երիտասարդներ հայտնվել են ձերբակալվածների պահման վայրում՝ նույնատիպ հանգամանքներում։

Փաստաբանը նման զարգացումները գնահատել է որպես վտանգավոր նախադեպ՝ նշելով, որ երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Նա նաև հարց է բարձրացրել, թե արդյոք եկեղեցում տեղի ունեցող միջոցառումները, այդ թվում՝ Ծաղկազարդի օրը, կարող են դառնալ քաղաքական մեկնաբանությունների առարկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին. Արման Թաթոյան

ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին. Արման Թաթոյան Wed, 01 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով