Երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ

Երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ

Tue, 31 Mar 2026 13:33:03 +0400


Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ձերբակալվել էին հայտնիեղբայրները։

Նրա խոսքով՝ երբ ինքը տեսանկարահանում էր, թե ինչպես են երիտասարդներին տեղափոխում Կենտրոնի բաժին, ոստիկաններից մեկը արձագանքել է՝ նշելով, որ իրենք ևս նկարահանում են։

«Իսկ թե ո՞ւմ համար են նկարում և ինչի համար է, կարծում եմ՝ պարզ է»,-նշել է նա:

Մարտիրոսյանը նաև մտահոգություն է հայտնել երիտասարդների նկատմամբ կիրառվող գործելաոճի վերաբերյալ՝ ընդգծելով, որ անընդունելի է նման վերաբերմունքը հատկապես 18 տարեկանների հանդեպ։ Նրա խոսքով՝ միայն մեկ օրվա ընթացքում արձանագրվել է երեք դեպք, երբ նույն տարիքային խմբի երիտասարդներ հայտնվել են ձերբակալվածների պահման վայրում՝ նույնատիպ հանգամանքներում։

Փաստաբանը նման զարգացումները գնահատել է որպես վտանգավոր նախադեպ՝ նշելով, որ երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Նա նաև հարց է բարձրացրել, թե արդյոք եկեղեցում տեղի ունեցող միջոցառումները, այդ թվում՝ Ծաղկազարդի օրը, կարող են դառնալ քաղաքական մեկնաբանությունների առարկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոր թեժ կետ՝ քարտեզի վրա․ հութիները էլի հարվածել են Սաուդյան Արաբիային

Նոր թեժ կետ՝ քարտեզի վրա․ հութիները էլի հարվածել են Սաուդյան Արաբիային Tue, 15 Sep 2026…

5 րոպե ago

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է Tue, 15 Sep 2026 11:45:07 +0400 Հայաստանում…

20 րոպե ago

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին Tue, 15 Sep 2026 11:42:44 +0400…

22 րոպե ago

Ղազարյանն առաջարկում է Փաշինյանի ոսկուց արձանը դնել բոլոր քաղաքներում

Ղազարյանն առաջարկում է Փաշինյանի ոսկուց արձանը դնել բոլոր քաղաքներում Tue, 15 Sep 2026 11:32:03 +0400…

33 րոպե ago

Ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ փուլ է․ Մերց

Ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ փուլ է․ Մերց Tue, 15 Sep 2026 11:30:27 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

35 րոպե ago

Արա Զոհրաբյանը նշանակվել է փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Արա Զոհրաբյանը նշանակվել է փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Tue, 15 Sep 2026 11:29:21 +0400 Հայաստանի Հանրապետության…

36 րոպե ago