Երեքշաբթի , 31 Մարտի 2026

Այն, որ հարված չի եղել, միանշանակ է

Այն, որ հարված չի եղել, միանշանակ է

Tue, 31 Mar 2026 16:08:32 +0400


Փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին և դրա շրջանակում առաջադրված մեղադրանքներին։

Նրա խոսքով՝ մեղադրանք արդեն ներկայացվել է, սակայն դրա բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի կարող հրապարակել՝ նախաքննական գաղտնիքը պահպանելու պարտավորության պատճառով։ Փաստաբանը նշել է, որ այս պահին առաջնայինը համարում են երիտասարդների ազատության ապահովումը։

Էլբակյանը տեղեկացրել է, որ Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, սակայն շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ՝ հույս հայտնելով, որ այն շուտով կփոխվի։ Նա նաև ընդգծել է, որ 18-ամյա երիտասարդին ազատության մեջ տեսնելը կարևոր և հուզիչ հանգամանք է։

Փաստաբանը հատուկ շեշտել է, որ փորձում են դեպքին քաղաքական երանգ տալ, մինչդեռ, իր պնդմամբ, երիտասարդները որևէ կապ չունեն քաղաքական գործընթացների հետ։ Նա նշել է, որ նրանք դպրոցականներ են, չեն զբաղվել քաղաքական գործունեությամբ և որևէ առնչություն չունեն քաղաքական գործիչների հետ։ Էլբակյանի գնահատմամբ՝ նրանց գործողությունները քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, իսկ ներկայացվող մեղադրանքները հիմնավորված չեն։

Նրա խոսքով՝ պատանիները հաճախում են եկեղեցի և մասնակցում են պատարագների։ Անդրադառնալով մեղադրանքում նշված հարվածի դրվագին՝ փաստաբանը նշել է, որ նման բան չի եղել՝ ընդունելով միայն, որ որոշ գործողություն տեղի է ունեցել, սակայն այն չի կարող գնահատվել որպես հարված։

Էլբակյանը նաև տեղեկացրել է, որ քննություն է իրականացվում մեկ այլ դրվագով՝ կապված վարչապետի թիկնապահի կողմից մեկ այլ երիտասարդի ենթադրյալ հարվածի հետ։ Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն արդյունքները դեռևս հայտնի չեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քվեի գինը՝ աշխատատեղից մինչև թոշակ․ ընտրակաշառքի նոր, «օրինականացված» ձևերը. Anticor

Քվեի գինը՝ աշխատատեղից մինչև թոշակ․ ընտրակաշառքի նոր, «օրինականացված» ձևերը. Anticor Tue, 31 Mar 2026 10:00:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով