Երասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը
Tue, 31 Mar 2026 17:37:19 +0400
«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։ Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»,- այս մասին տեղեկանում ենք Երասխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից։
«Հրապարակ»-ի տեղեկություններով երեխան մահացել է ողբերգական վթարի հետևանքով։ Մարտի 30-ին Երասխում խճաքարով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել էր կայանված 4 մեքենայի, որոնցից մեկում էլ գտնվել է երեխան։