Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները
Tue, 31 Mar 2026 18:30:02 +0400

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղին զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարվածի հետևանքով։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին։
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում… զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղիի և նրա ընտանիքի մի քանի անդամների նահատակության կապակցությամբ, որը տեղի է ունեցել ամերիկացի-սիոնիստ հանցագործների ահաբեկչական հարձակման հետևանքով», – նրա հայտարարությունը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր