Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները

Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները

Tue, 31 Mar 2026 18:30:02 +0400


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղին զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարվածի հետևանքով։

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին։

«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում… զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղիի և նրա ընտանիքի մի քանի անդամների նահատակության կապակցությամբ, որը տեղի է ունեցել ամերիկացի-սիոնիստ հանցագործների ահաբեկչական հարձակման հետևանքով», – նրա հայտարարությունը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ հերոս է զոհվել

ՌԴ հերոս է զոհվել Sat, 06 Jun 2026 16:00:09 +0400 Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է …