Սկանդալը շարունակվում է․ Իրանը հերքեց Թուրքիայի տարածած սուտը

Սկանդալը շարունակվում է․ Իրանը հերքեց Թուրքիայի տարածած սուտը

Tue, 31 Mar 2026 22:30:33 +0400


Թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անհիմն է որակել Թեհրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին տվյալները։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 30–ին Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել, ինչը չորրորդ նմանատիպ միջադեպն է հակամարտության սրացումից ի վեր։

Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ն շտապել էր դատապարտել Իրանի գործողությունը՝ տուրք տալով ՛՛մեծ եղբոր՛՛ տարածած ապատեղեկատվությանը։

«Արաղչին Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը բացարձակ անհիմն է որակել», – ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Իրանցի նախարարը նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում «խաղաղության և բարեկամության թշնամիները» կարող են գործողություններ իրականացնել կեղծ դրոշի ներքո։

Հատկանշական է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից ի վեր թուրքական կողմը մի քանի անգամ հայտարարել է, թե Իրանը մի քանի անգամ հրթիռ է արձակել իր երկրի ուղղությամբ, որոնք, իբր, խոցվել են Թուրքիայի տարածքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա մեզ համար էքսկուրսիա է, Իրանի համար է սա պատերազմ․ Թրամփ

Սա մեզ համար էքսկուրսիա է, Իրանի համար է սա պատերազմ․ Թրամփ Sat, 04 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով