Ողջ քարոզչական թեփը մի կողմ․ իրենք իսկապե՞ս երկրի այ էսպիսի՛ ներքին դրվածքի հետ հաշտ են
Tue, 31 Mar 2026 22:24:33 +0400
Եվ այնուամենայնիվ, ինձ հետաքրքիրա, թե հայրենի ուսյալ խավի էն ներկայացուցիչները, ովքեր մինչև հիմա ուղղակի կամ անուղղակի Նիկոլ են պաշտպանում, ոմանք պատգամավոր ու պաշտոնյա են նույնիսկ․․․
Այ իրանք իսկապե՞ս միշտ ուզել են ապրել մի երկրում, որտեղ բանտերում հայտնվում են ոչ թե քրեական տարրերը, այլ՝ հոգևորականները, թոշակառուները, մանկահասակ երեխաների մայրերը, դպրոցականները, քաղցկեղով հիվանդները։
Չէ, ես հասկանում եմ, որ ամեն մի առանձին վերցրած դեպքում կարելի է միշտ մի ահասարսուռ տեսանյութ պատրաստել։ Դիցուք՝ դպրոցականների համակարգչի վրա կարելի է ինչ-որ ժամանակակից մարտախաղ հայտնաբերել ու ցույց տալ, որ «ահաաաա, տեսեեեեք, նրանք թվային աշխարհում ինչքաաաան մարդ են սպանել, և ուրեեեեմն»։ Մարդ լինի, հոդված չէ, տեսանյութ էլ կսարքվի, հարց չկա։
Բայց էդ ողջ քարոզչական թեփը մի կողմ․ իրանք իսկապե՞ս երկրի այ էսպիսի՛ ներքին դրվածքի հետ հաշտ են։ Ո՞նց էլի։ Ուզում եմ էս հոգեբանությունը ըմբռնեմ։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից