«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է

Wed, 01 Apr 2026 08:00:43 +0400


Չնայած Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին տեւական ժամանակ լուրեր կային, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին` որպես կուսակցություն, սեփական ցուցակով, եւ դաշինք չեն կազմելու որեւէ ուժի հետ, բայց քանի որ բոլոր հարցումներով հասկացել են, որ ընդդիմության ֆավորիտն այս ընտրություններում իրենք են եւ կարող են հավակնել ծանրակշիռ քվեներ ստանալու, որոշել են դաշինքով մասնակցել:

Մի կողմից` ակնհայտ է, որ այլ ուժերի հետ համագործակցության կարիք իրենք, մեծ հաշվով, չունեն, սակայն հաղթանակի հավակնող ուժը նաեւ փորձում է ամեն ինչ անել, որ փոքր ուժերն առանձին չմասնակցեն եւ ձայներ չփոշիացնեն, ուստի արդեն երեկ հայտարարեցին, որ առաջին համագործակցությունն է կնքվել` Հարություն Հարությունյանի նորաստեղծ «Նոր դարաշրջան» եւ Նաիրի Սարգսյանի «Միավորված հայեր» կուսակցությունների հետ, որոնք նոր ուժեր են:

Միավորված ուժը գալիք ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվան ներքո։ Որոշ տեղեկություններով, դաշինք կազմելուն նպաստել է նաեւ այն, որ բոլոր սոցհարցումները ցույց են տվել՝ մարդիկ պահանջում են, որ գործարարն առաջնորդի ընդդիմադիր ուժերի միասնական դաշտը, եւ ավելի շատ նրա անձի հետ են հույսեր կապում, քան իր թիմի: Նաեւ դա է պատճառը, որ ընտրություններին մասնակցող միավորի անվան մեջ նշվելու է Սամվել Կարապետյանի անունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են Thu, 02 Apr 2026…

13 րոպե ago

Եթե մարդը բան չունի թաքցնելու, ո՞րն է խնդիրը չհրապարակելու

Եթե մարդը բան չունի թաքցնելու, ո՞րն է խնդիրը չհրապարակելու Thu, 02 Apr 2026 16:41:11 +0400…

20 րոպե ago

Ով որ կասի «Ուժեղ Հայաստան»-ը պաշտոններ է բաժանում, իմ անունից ասեք` դու ստախոս ես

Ով որ կասի «Ուժեղ Հայաստան»-ը պաշտոններ է բաժանում, իմ անունից ասեք` դու ստախոս ես Thu,…

24 րոպե ago

Հավերժ հիշատակ մեր տղերքին

Հավերժ հիշատակ մեր տղերքին Thu, 02 Apr 2026 16:35:48 +0400 Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր…

25 րոպե ago

Այսօր ես իմ երկրի համար մի բան եմ ուզում

Այսօր ես իմ երկրի համար մի բան եմ ուզում Thu, 02 Apr 2026 16:32:58 +0400…

28 րոպե ago

Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից՝ անտեսելով Ալմաթայի հայտնի հռչակագիրը

Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից՝ անտեսելով Ալմաթայի հայտնի հռչակագիրը Thu, 02 Apr 2026 16:30:03 +0400 Մոլդովայի…

31 րոպե ago