«Հրապարակ». ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված

«Հրապարակ». ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված

Wed, 01 Apr 2026 08:15:40 +0400


Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին, պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված՝ հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, անգամ ամենաչեզոք` Պնախարար Սուրեն Պապիկյանը:

ՊՆ-ում ուղղակի ապշած են նրա պահվածքից։ Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն-տեսագրությունն էր տեղադրել, որով հայտնում էին Արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, եւ գրել էր․ «Ձեր հին ձեւերը բախվելու են Իրական Հայաստանի պետական ինստիտուտների հետեւողական աշխատանքին եւ հաստատված օրինականությանը. պետության համը ձեզ, վստահաբար, դուր չի գա»:

ՊՆ մեր աղբյուրն ասաց, որ նախարարը, փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։

Դիցուք, օրերս Արարատի զորամասում ծառայություն իրականացնելիս հանկարծամահ է եղել մոտ 40 տարեկան գումարտակի հրամանատար` սրտի կանգ է գրանցվել, կյանքը փրկել չի հաջողվել։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ վստահեցրեց, որ ծառայություն իրականացնելիս չի պատահել դեպքը․ «Ժամկետային զինծառայող չէ, սպա է եղել, մահվան դեպքը շաբաթներ առաջ է եղել, դասակարգվում է որպես ծառայության հետ չկապված հանգամանքներում առողջական պատճառով մահվան դեպք, ինչի առնչությամբ, ինչպես բոլորին հայտնի է, ՊՆ-ն պաշտոնական իրազեկում չի կատարում»։

Բայց օրեր առաջ Վարդենիսի զորամասում տեղի ունեցած դանակահարության մասին էլ ՊՆ-ն կցկտուր հաղորդագրություն տարածեց՝ վարժական հավաքի ընթացքում արձանագրվել է դանակահարման դեպք, մինչդեռ միջադեպը տեղի էր ունեցել դիրքերում՝ սահման պահելիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Յութուբը» նիկոլական քարոզչությամբ է զբաղվում

«Յութուբը» նիկոլական քարոզչությամբ է զբաղվում Sat, 04 Apr 2026 19:15:31 +0400 Տևական ժամանակ է Հայաստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով