«Հրապարակ»․ Ով է լինելու դաշինքի շտաբի պետը
Wed, 01 Apr 2026 08:25:00 +0400
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը, ըստ մեր տեղեկությունների, կղեկավարի ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ 2021 թվականին դաշինքի շտաբը ղեկավարում էր նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, սակայն նա այս անգամ չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար էլ, հիշեցնենք, նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։