Ոչ մի հրադադար, տարածաշրջանում պետք է դադարեցվեն բոլոր պատերազմները․ Արաղչի
Wed, 01 Apr 2026 09:30:52 +0400
Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է պատերազմների դադարեցում ամբողջ տարածաշրջանում: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera» հեռուստաալիքին: «Մենք չենք ընդունում հրադադարը և ձգտում ենք պատերազմների լիակատար դադարեցման ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում», – ասել է նա։
Նախարարը նշել է Թեհրանի պայմանները՝ Իրանի վրա հարձակումները չկրկնելու երաշխիքներ և վնասի փոխհատուցման վճարում: Միաժամանակ, Իրանի գլխավոր դիվանագետի պնդմամբ, Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ցամաքային գործողության․ «Մենք պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած ցամաքային ներխուժման։ Հույս ունեմ, որ թշնամիները սխալ հաշվարկներ չեն անի»։