«Հրապարակ»․ Կարեւոր իրադարձությունները թողած` իր փիփերթով ճաշն ենք քննարկում

«Հրապարակ»․ Կարեւոր իրադարձությունները թողած` իր փիփերթով ճաշն ենք քննարկում

Wed, 01 Apr 2026 09:45:14 +0400


Նիկոլ Փաշինյանը պարտվել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում, բայց չի դադարում այցելել եկեղեցիներ` իր ներկայությամբ նախ պղծելով սրբատեղիները, ապա սադրելով, ինտրիգներ հյուսելով, խառնակչություններ անելով եւ այս ամենի ֆոնին շարունակաբար խոսելով իր լեգիտիմության մասին: Իշխանության ներկայացուցիչները` Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արսեն Թորոսյան եւ այլք, իրենց ներկայությամբ ատոմային ռումբ են հասարակության մեջ: Մարդիկ նրանց այնքան են ատում, որ անկանխատեսելի է, թե ամեն րոպե ինչ կարող է պատահել: Բայց այս մարդիկ համառորեն ուզում են հանրությանը ցույց տալ, որ իրենք, մի կողմից, մեծ հաշվով թքած ունեն, թե մարդիկ ինչ են մտածում իրենց մասին, մյուս կողմից` մարդիկ պարտավոր են իրենց հանդուրժել եւ հաշտվել իրենց գոյության հետ, հակառակ դեպքում` ամենափոքր ընդվզման արդյունքում կհայտնվեն բանտում եւ կազատազրկվեն: Սակայն այս լարված մթնոլորտն ու հանրային դժգոհության աճն ամեն օր կարող են դառնալ արյունահեղության պատճառ, իշխանություններին ուղղված մերժումն օրեցօր ուժգնանում է, իսկ իշխանավորները ջայլամի քաղաքականություն են վարում:

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի քարոզարշավի մասին, ասում է. «Հատկապես այս շրջանում, որպեսզի մենք իրողություններն ու ակնկալիքները կարողանանք ճիշտ գնահատել, պետք է բոլոր հարցերում փորձենք լինել մաքսիմալ անկեղծ: Պետք է ընդգծել, որ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանին մարդիկ այնպես չեն դիմավորում, ինչպես, օրինակ, Գեղարքունիքի մարզում, հատկապես՝ գյուղական համայնքներում: Մայրաքաղաքում նրա վարկանիշն այնպիսին չէ, ինչպիսին քաղաքից դուրս է, թեպետ այստեղ էլ կան ՔՊ-ին սատարող շրջանակներ։ Սա եւս պետք է նկատել եւ հասկանալ, թե ինչպես պետք է այստեղ աշխատանքը կազմակերպել: Ամենակարեւոր բաներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անել, հետեւյալն է. մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի գործողություններով պայմանավորված տեղեկատվական առիթի մասին: Մենք, մի շարք կարեւոր իրադարձություններ թողած, ստիպված քննարկում ենք նրա քարոզարշավը, այդ մարդը կարողանում է իր քայլարշավով տեղեկատվական հոսքերի հարցը կարգավորել եւ օգտագործել հօգուտ իրեն»:

Իսկ որո՞նք են այս պահին կարեւոր հարցերը, որոնք պետք է հանրությունը քննարկի, ըստ Ձեզ։ «Օրինակ` երկուշաբթի օրվա Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը` կապված այն բանի հետ, որ իբրեւ հայերն իրենց ցեղասպանության են ենթարկել: Այս կոնցեպտը ոչնչացնում է Փաշինյանի խաղաղության կոնցեպտը: Հինգշաբթի օրը Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ հրաժարվում է պատմական արդարությունից եւ փակում է ցեղասպանությունների մրցավազքը, բայց այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանը ցեղասպանությունների մրցավազքը նոր է սկսում: Սա լավագույն դրսեւորումներից մեկն է, որ եթե դու մոռացել ես, որ դու հայ ես, Ադրբեջանը չի մոռացել, ավելին` քեզ փորձում են հերթական անգամ պատժել: Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական հոսքերը լցնում է փիփերթով ճաշով, ձվածեղով ու չգիտես ինչերով, բայց ամենակարեւոր հարցերը մնում են շրջանցված: Այս ամենի միակ այլընտրանքն այն է, որ ընդդիմությունը փորձի այլընտրանքային օրակարգեր ձեւավորել: Պետք է ավելի ակտիվ հանդիպումներ ունենան մայրաքաղաքում եւ դրանից դուրս: Բայց նախքան այս` Նիկոլը լրահոսը լցնում է իրենով: Ընտրություններ են շուտով, հասկանում է, որ Երեւանում ունի բավականին ցածր վարկանիշ, եւ փորձում է մաքսիմալ մոբիլիզացիա իրականացնել, դրան գումարած` վարչական ռեսուրսներ եւ այլն: Վարչական ռեսուրս եւ գումարած իր ընտրազանգվածը: Նիկոլ Փաշինյանի քայլերը միտված են դրանց: Նա նաեւ փորձում է ցույց տալ, որ ինքը մասսայական է: Նա ամեն ինչ փորձում է օգտագործել իր օգտին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել Wed, 08 Apr 2026 01:30:32 +0400 Չարլզ III թագավորը…

8 րոպե ago

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են Wed, 08 Apr 2026…

1 ժամ ago

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400 Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան…

1 ժամ ago

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի Wed, 08 Apr 2026…

2 ժամ ago

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը Wed, 08 Apr 2026 00:00:19 +0400…

2 ժամ ago

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ Tue, 07 Apr 2026 23:45:00 +0400 Ապրիլի 7-ին՝ ժամը…

2 ժամ ago