Իրանը պատերազմի, խորհրդարանի նախագահի որդին՝ «հաճույքների» մեջ
Wed, 01 Apr 2026 10:30:47 +0400

Մինչ Իրանը և նրա ժողովուրդն ավելի քան մեկ ամիս արյունալի պատերազմի մեջ են՝ դիմագրավելով ամերիկա-իսրայելական ռմբակոծությունները, մինչ գրեթե ամեն օր իրանցի բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաններ են զոհվում, պարզվում է ԻԻՀ իշխանությունների ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձանց զավակները անհոգ կյանք են վարում նույն թշնամական Արևմուտքում։
Համացանցում տարածվել են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի որդու լուսանկարները։ Կադրերում երևում է, որ երիտասարդը, ենթադրաբար, Մոնակոյում է՝ շքեղ զբոսանավի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր