«Հրապարակ»․ Իջեւանում աղանդավորներ են հայտնվել
Wed, 01 Apr 2026 10:45:53 +0400

Իջեւանի բնակիչները մեզ հայտնում են, որ վերջերս քաղաքում հայտնվել են ինչ-որ կրոնական կազմակերպության անդամներ, որոնք Իջեւան համայնքի բնակիչներ չեն, ոչ էլ տեղացիները նրանց երբեւէ չեն տեսել նախկինում: Նրանք շրջում են քաղաքում, մտնում գրեթե բոլոր պետական, համայնքային կառույցներ, մասնավոր հիմնարկներ, բանկեր, անգամ Իջեւանի համայնքապետարանի շենքում են նրանց տեսել: Նրանք կրոնական գրականություն են բաժանում։
Իջեւանցիները սկզբում կարծել են, թե դրանք բոլորիս հայտնի Եհովայի վկաներն են, սակայն պարզվել է, որ այդ անծանոթները կրոնական այլ հոսանքի անդամներ են։ Բայց տեղացիները չեն կարողացել պարզել, թե կրոնական որ կազմակերպության անդամներն են, նրանց բաժանած կրոնական գրականության մեջ էլ այդ մասին որեւէ նշում չկա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր