Զույգ որդիներիս մեծ դժվարությամբ եմ մեծացրել. Միքայելի ու Դավիթի մայր
Wed, 01 Apr 2026 12:32:43 +0400
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել է պատասխանատուներին՝ խնդրելով թույլ տալ, որպեսզի կարողանա հոգ տանել իր որդու մասին մինչև դատական գործընթացի ավարտը։
Նա տեղի ունեցած միջադեպը գնահատել է որպես թյուրիմացություն՝ ընդգծելով, որ իր որդիները մշտապես հետևում են եկեղեցական կյանքին և ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Մայրը շեշտել է, որ կարևոր է ապահովել անաչառ և արդար քննություն, միաժամանակ իրեն հնարավորություն տալով որդուն պահել իր հսկողության ներքո՝ մինչև դատարանի վերջնական որոշումը։
Գայանե Մինասյանը նաև մտահոգություն է հայտնել որդիների առողջական վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ չի ցանկանում, որպեսզի նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկվեն։ Նրա խոսքով՝ մյուս որդու մոտ անգամ կասկած կա թոքաբորբի վերաբերյալ։
Մայրը պատմել է, որ իր որդիները երկվորյակներ են, որոնց ունեցել է 33 տարեկանում և մեծացրել մեծ դժվարություններով։ Նա վստահեցրել է, որ իր երեխաները դաստիարակված և կիրթ երիտասարդներ են։