Քանի ջահել կյանք վարի գնաց ութ տարվա ընթացքում
Wed, 01 Apr 2026 12:57:08 +0400
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց:
Երբ իշխանությունը սպառում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը, գոյատևելու մեկ միջոց ունի` տարածել վախի մթնոլորտ և օգտագործել իր լեգիտիմ ուժը մարդկանց անօրինական, անհամաչափ և ոչ նպատակային պատժելու համար:
Հարցն այն է, որ Փաշինյանը փրկում է ժողովրդին «մարդակեր» Քոչարյանից արդեն ութ տարի, բայց ուզում է դառնալ և արդեն դարձել է այդ «մարդակերը»:
Քանի ջահել կյանք վարի գնաց ութ տարվա ընթացքում:
Սիրելի´ ժողովուրդ, գո՞հ եք:
Անի Սամսոնյան