Պետք է ըմբռնումով մոտենալ

Պետք է ըմբռնումով մոտենալ

Wed, 01 Apr 2026 13:18:08 +0400


«Վատ եմ վերաբերվում բռնությանը: Ցանկացած մարդ, ցանկացած տեղ, կարծում եմ իրավունք ունի գնալու: Այո, թիկնազորը որևէ մեկին հրելու իրավունք անշուշտ չունի, սակայն ես այնտեղ չեմ եղել ու վիդեոներում էլ, անկեղծ, չի երևում՝ հրու՞մ են, թե՞ չեն հրում»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հայտնի միջադեպին, մասնավորապես հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ երկրի վարչապետը մտնում է եկեղեցի ու փորձում է մարդկանց հրելով առաջանալ:

«Իսկ երիտասարդները…գոնե տեսանելի է, որ փորձում է հարվածել: Դա ակնհայտ խուլիգանություն է: Բերման ենթարկելու ձևը, այո, ակնհայտ հասկանալի չէ, կարող էին հանգիստ, հասկանալի ձևով անեին դա: Երիտասարդները հաստատ չէին փախնում»,- նշել է նա:

«Այո, ես կարծում եմ, որ տղային պիտի ըմբռնումով մոտենալ, պիտի իր հետ աշխատանք տարվի, բայց ըմբռնումով մոտենալուց հետո էլ սա չպիտի մեր հասարակության մեջ դառնա բռնության արդարացման նորմ»,- ասել է Աբրահամյանը՝ մինչև կալանավորման որոշումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․ Thu, 18 Jun 2026…

13 րոպե ago

Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա Տոնոյան

Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա Տոնոյան Thu, 18…

17 րոպե ago

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Thu, 18 Jun 2026 15:07:03 +0400 Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ»…

21 րոպե ago

Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը

Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը Thu, 18 Jun 2026 15:05:30 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի…

23 րոպե ago

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Thu, 18 Jun 2026 15:00:57 +0400 Latest news from Secure News…

27 րոպե ago

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում»

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում» Thu, 18 Jun 2026 15:00:20…

28 րոպե ago