Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին

Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին

Wed, 01 Apr 2026 13:15:57 +0400


Ադրբեջանում խոշորացույցով հետեւում են Նիկոլ Փաշինյանի քայլերին, մանավանդ՝ ընտրությունների նախաշեմին: Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի ընտրվելը, քանի որ Ալիեւի եւ ոչ մի պահանջ անկատար չի մնում Փաշինյանի կողմից: Ընտրություններից առաջ ադրբեջանցի հայտնի բլոգերներն են ակտիվացել եւ սկսել են քարոզել Փաշինյանի օգտին:

Քյամրան Ռազմովար անունով բլոգերը ներկայացնում է Հայաստանի ընտրություններին մասնակցող թեկնածուներին եւ հորդորում, որ ընտրությունների օրը քվեարկեն Փաշինյանի օգտին: Մասնավորապես նա ասում է. «Հայաստանում թեկնածուները չորսն են՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան: Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է` 70 տարեկան: Քրիստոսի արձան է կառուցում, դրանով կարող է շատ լավ արդյունք ունենալ տուրիզմի ոլորտում, բայց չի կարող լինել Հայաստանի վարչապետ: Մյուս թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ռուսամետ, բիզնեսմեն, միլիարդատեր: Եթե նա գա իշխանության, Ռուսաստանը կրկին կսկսի Հայաստանը ղեկավարել, ոնց դա արել էր վերջին 20 տարիներին: Ուզում եք, որ Ռուսաստանի հե՞տ լինեք, ուզում եք, որ Թուրքիայի սահմաններին կանգնեն ռուս սահմանապահնե՞րը` գնացեք, Սամվել Կարապետյան ընտրեք: Երրորդ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, որը ծնվել է Ադրբեջանում, հանկարծ կրկին որոշել է դառնալ Հայաստանի վարչապետ: Մենք գիտենք, թե նա ինչպես է դարձել Հայաստանի ղեկավար, գիտենք, թե 1999 թվականին ինչ եղավ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ: Նրան ընտրելու դեպքում էլ դուք կախված կլինեք Ռուսաստանից: Ո՛չ, Արցախը կամ Ղարաբաղը Քոչարյանը հետ չի բերի: Արցախը հետ բերելու միակ ճանապարհն ուղիղ պատերազմ հայտարարելն է Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Բոլոր ղարաբաղցիներն արդեն Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել: Կա՛մ որպես տուրիստ պետք է գաք Ղարաբաղ, կա՛մ պատերազմ հայտարարեք Ադրբեջանին:
Եվ, վերջապես, չորրորդ անձը Նիկոլ Փաշինյանն է: Մի քիչ հին մարդ է, բայց հոգեհարազատ է: Ղարաբաղյան կռիվ եղավ, նա ասաց, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց հետո այն դարձավ ադրբեջանական: Փաշինյանը Հայաստանում ման է գալիս, «պեռաշկի» եւ սուջուխ է ուտում, շատ մոտ է ժողովրդին: Իրեն այդքան էլ չեն սիրում, նրա հետ անգամ եկեղեցում են կռվում, նա թմբուկ է նվագում, նրանից կինն է հեռանում: Ինչեր ասես նրա օրոք չեղավ, բայց փաստն այն է, որ այս չորս թեկնածուից նա միակն է, որ կպահպանի խաղաղությունը տարածաշրջանում: Մնացած երեքը կա՛մ դեպի Ռուսաստան կգնան, կա՛մ չգիտեմ ուր: Ես խորհուրդ կտամ, որ հայերն ընտրություն կատարեն Փաշինյանի օգտին, քանի որ եթե համեմատենք մյուսների, միլիարդատերերի հետ, Փաշինյանն իրական է, հասարակ մարդ է եւ երեքից ջահել է՝ 50 տարեկան: Ես կրկին հորդորում եմ` հայեր, ընտրեք Փաշինյանին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արամ Ա-ն հանդիպել է երկրի նախագահին

Արամ Ա-ն հանդիպել է երկրի նախագահին Wed, 01 Apr 2026 14:48:39 +0400 Ապրիլի մեկին՝ Հայ…

6 րոպե ago

Ո՞րն է խնդիրդ՝ աթո՞ռ,  թե՞ երկիր պահելը

Ո՞րն է խնդիրդ՝ աթո՞ռ,  թե՞ երկիր պահելը Wed, 01 Apr 2026 14:45:35 +0400 Մարդկանց մակարդակում…

10 րոպե ago

Ռազմական վերնախավը ճնշում է նախագահին․ Իրանում ճգնաժամ է

Ռազմական վերնախավը ճնշում է նախագահին․ Իրանում ճգնաժամ է Wed, 01 Apr 2026 14:30:54 +0400 Իրանում…

24 րոպե ago

18-ամյա Դավիթը բանտի դիմաց ուշագնաց է եղել

18-ամյա Դավիթը բանտի դիմաց ուշագնաց է եղել Wed, 01 Apr 2026 14:25:23 +0400 Քիչ առաջ…

30 րոպե ago

«Մարդիկ արժանապտիվ հեռանում են, իսկ երկրի գլխին էսքան արհավիրք բերածները մնում են ու մնում»

«Մարդիկ արժանապտիվ հեռանում են, իսկ երկրի գլխին էսքան արհավիրք բերածները մնում են ու մնում» Wed,…

39 րոպե ago

Բացառիկ կադրեր. Փաշինյանի թիկնապահը արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին

Բացառիկ կադրեր. Փաշինյանի թիկնապահը արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին Wed, 01 Apr 2026 14:12:55 +0400…

42 րոպե ago