Էտել են ծաղկած ծառերը
Wed, 01 Apr 2026 13:43:11 +0400

Ծաղկած ծառերը էտել՝ նշանակում է.
Քանդել քաղաքի էկոլոգիական հավասարակշռությունը,
Ոչնչացնել արդեն ձևավորված կանաչ զանգվածը,
Վնասել քաղաքային գեղագիտական միջավայրը,
Եվ ամենակարևորը՝ բացահայտ արհամարհել մասնագիտական նորմերը:
Ծաղկման շրջանում ծառ էտելը ագրոնոմիական տարրական գիտելիքների կոպիտ խախտում է և նշանակում է՝ ծառին սթրեսի հասցնել, թուլացնել, հիվանդությունների առաջ դուռ բացել ու ինչու չէ՝ ուղղակի չորացնել ծառերը։ Այսինքն՝ սա ոչ թե «խնամք» է, այլ՝ ծառերի դանդաղ ոչնչացում։
ՔՊ-ի այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ քաղաքը ղեկավարում են մարդիկ, որոնք
կամ չեն հասկանում ինչ են անում,
կամ հասկանում են, բայց միևնույն է՝ անում են։
Եվ երկուսն էլ հավասարապես վտանգավոր են։
Եթե քաղաքային իշխանությունը չի հասկանում, որ ծառը պարզապես դեկոր չէ, այլ՝ կենսական ենթակառուցվածք է, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե կառավարման, այլ՝ քաղաքի համակարգային քանդման, ավիրման հետ։
Լուսանկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի էջից
Ծառերի սպանդի հերթական հասցե՝ Իսակովի պողոտա, Թիվ 80 դպրոցի մերձակայք
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր