Էտել են ծաղկած ծառերը

Էտել են ծաղկած ծառերը

Wed, 01 Apr 2026 13:43:11 +0400


Ծաղկած ծառերը էտել՝ նշանակում է.

Քանդել քաղաքի էկոլոգիական հավասարակշռությունը,
Ոչնչացնել արդեն ձևավորված կանաչ զանգվածը,
Վնասել քաղաքային գեղագիտական միջավայրը,
Եվ ամենակարևորը՝ բացահայտ արհամարհել մասնագիտական նորմերը:

Ծաղկման շրջանում ծառ էտելը ագրոնոմիական տարրական գիտելիքների կոպիտ խախտում է և նշանակում է՝ ծառին սթրեսի հասցնել, թուլացնել, հիվանդությունների առաջ դուռ բացել ու ինչու չէ՝ ուղղակի չորացնել ծառերը։ Այսինքն՝ սա ոչ թե «խնամք» է, այլ՝ ծառերի դանդաղ ոչնչացում։

ՔՊ-ի այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ քաղաքը ղեկավարում են մարդիկ, որոնք
կամ չեն հասկանում ինչ են անում,
կամ հասկանում են, բայց միևնույն է՝ անում են։
Եվ երկուսն էլ հավասարապես վտանգավոր են։

Եթե քաղաքային իշխանությունը չի հասկանում, որ ծառը պարզապես դեկոր չէ, այլ՝ կենսական ենթակառուցվածք է, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե կառավարման, այլ՝ քաղաքի համակարգային քանդման, ավիրման հետ։

Լուսանկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի էջից

Ծառերի սպանդի հերթական հասցե՝ Իսակովի պողոտա, Թիվ 80 դպրոցի մերձակայք

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ է գրված խաղաղություն

Ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ է գրված խաղաղություն Wed, 18 Nov 2026 17:08:01…

9 րոպե ago

Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց

Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց Wed, 18 Nov 2026 17:00:46 +0400 Ֆրանսիայում…

17 րոպե ago

Իմ հույսը, իմ կամքը ամուր է. Խաչիկ Գալստյանի հուզիչ խոսքը

Իմ հույսը, իմ կամքը ամուր է. Խաչիկ Գալստյանի հուզիչ խոսքը Wed, 18 Nov 2026 16:57:10…

20 րոպե ago

Այո, ես ձեզ սպառնում եմ

Այո, ես ձեզ սպառնում եմ Wed, 18 Nov 2026 16:56:28 +0400 Latest news from Հրապարակ…

21 րոպե ago

Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյան

Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյան Wed, 18 Nov 2026 16:54:30…

23 րոպե ago

Ով է ստում` մեղադրյալը, թե նախկին փոխոստիկանապետը

Ով է ստում` մեղադրյալը, թե նախկին փոխոստիկանապետը Wed, 18 Nov 2026 16:27:06 +0400 «Հրապարակը» գրել…

50 րոպե ago