Բայց չենք թողնի Թրամփին, մինչև վրեժ չլուծենք․ Իրանը վճռական է
Wed, 01 Apr 2026 14:00:42 +0400
ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց աջակցող երկրների նավերը «այլևս չեն կարող անցնել Հորմուզի նեղուցով, որը կենսականորեն կարևոր ջրային ճանապարհ է Իրանի համար», հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Եթե որևէ մեկը, որևէ պատրվակով, միանա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Իրանի դեմ, այդ երկրների համար հետևանքները կլինեն չափազանց վտանգավոր և ծանր։ Իրանը կպատասխանի առավելագույն խստությամբ»,-նշել է ԻԻՀ նախագահը։
Իր հերթին, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտարարել է. «Հորմուզի նեղուցը երբեք չի բացվի։ Մենք բաց չենք թողնի (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփին, մինչև վրեժ չլուծենք աշխարհի մուսուլմանների առաջնորդի արյան համար։
Սա Իրանի դեմ ամենալուրջ դավադրությունն էր, բայց նրանք երբեք չեն հասնի իրենց չար նպատակներին։ Հորմուզի նեղուցը երբեք չի բացվի. բանակցություններ չեն եղել և երբեք էլ չեն լինի», – ասել է Նիկզադը։