ԼԺՀ-ն այլևս ՌԴ լիակատար հսկողության տակ է․ ՊՆ-ի հայտարարությունը
Wed, 01 Apr 2026 15:30:36 +0400

ՌԴ զինված ուժերի «Արևմուտք» զորախումբը լիակատար վերահսկողություն է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Զապորոժիեի մարզի Բոյկովո, իսկ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները` Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարևկա բնակավայրի նկատմամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Հավելենք, որ ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը արդեն իսկ հանրաքվեով մտել են Ռուսաստանի կազմի մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր