Ինչ ձևաչափով են անցկացվելու Փաշինյան-Պուտին բանակցությունները․ Կրեմլի պարզաբանումը
Wed, 01 Apr 2026 15:25:38 +0400

Գրել ենք, որ այսօր Մոսկվա է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ռուս-հայկական երկկողմ բանակցություններից հետո իրենց շփումը կշարունակեն աշխատանքային նախաճաշի շուրջ։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․
«Այսօր կկայանան Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունները։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց շփումն աշխատանքային նախաճաշի շուրջ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր