Սարսափելի դեպք․ գողացել են սպանված մոդելի գլուխը (լուսանկար)
Wed, 01 Apr 2026 16:00:00 +0400
Իտալական ոստիկանությունը հետաքննում է Պամելա Ջենինիի գերեզմանից նրա գլխի գողության դեպքը։ Պղծումը հայտնաբերվել է մոդելի մարմինը Բերգամոյի ընտանեկան մատուռ տեղափոխելու ժամանակ։
Իտալական Բերգամո նահանգում իրավապահները հետաքննում են Պամելա Ջենինիի մնացորդների պղծման աննախադեպ դեպքը։ Սպանված մոդելի մարմինը ժամանակավոր գերեզմանից ընտանեկան դամբարան տեղափոխելու ժամանակ պարզվել է, որ դագաղը բացվել է, իսկ գլուխը՝ գողացվել, հաղորդում է NTK-ն։
Ընդամենը 29 տարեկան գեղեցկուհին դաժանորեն սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին։ Հետաքննիչները պարզել են, որ սպանությունը կատարել է նրա նախկին զուգընկերը՝ 52-ամյա Ջանլուկա Սոնչինը։
Սոնչինը Պամելայի տուն է եկել իբր թե իրենց հարաբերությունները վերականգնելու համար, սակայն զրույցը արագ վերածվել է բռնի բախման։ Հետաքննիչների խոսքով՝ Սոնչինը զինվել է խոհանոցային դանակով և բազմաթիվ վերքեր է հասցրել կնոջը։
Մոդելի պատշգամբ փախչելու փորձերը տեղի են ունեցել տուն ժամանած վկաների և ոստիկանների աչքի առաջ։
Դժբախտաբար, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարողացել ժամանակին մտնել բնակարան. կինը մահացել է ստացած վնասվածքներից դեպքի վայրում։
Հարձակվողն ինքն է փորձել ինքնասպան լինել հանցագործությունը կատարելուց հետո։ Որոշ ժամանակ հոսպիտալացումից հետո նա կալանավորվել է և այժմ սպասում է դատավճռի։