Օլիգարխի բարեկամին հետ բերեցին ԱԱԾ` նախկին պաշտոնին
Wed, 01 Apr 2026 15:55:21 +0400

Նախօրեին տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակվել 60-ամյա Տիգրան Հարությունյանը: Պարզվում է, նա այս պաշտոնին երկրորդ անգամ է նշանակվում։ Առաջին անգամ պաշտոնավարել է Արմեն Աբազյանի ԱԱԾ տնօրեն եղած տարիներին՝ 2021թ. հունվարի 27-ից մինչև մինչև 2024թ. մայիսի 31-ը։ Այսինքն, Աբազյանը հանել է, Աբազյանից հետո նշանակված տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը նրան վերադարձրել հին պաշտոնին:
Նշենք, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելու պահին Տիգրան Հարությունյանը եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, որտեղ հայտարարագրել է 2 բնակարան Երևանի Արաբկիր և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում, որպես համատեղ սեփականություն, 2011 թ-ի արտադրության «HYUNDAI»-ի մակնիշի ավտոմեքենա։ Հարությունյանը ունեցել է նաև հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմել է 32 մլն 203 հազար 796 դրամ։ Որպես ավանդ հայտարարագրել է 6 մլն դրամ, բանկային հաշիվներին եղել է 27 եվրո, 157 դոլար և 1,2 մլն դրամ։ Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 20,000 դոլար։ Մեր տեղեկություններով, Տիգրան Հարությունյանը ՔՊ-ի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի` Լֆիկի ազգականն է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր