Օլիգարխի բարեկամին հետ բերեցին ԱԱԾ` նախկին պաշտոնին

Օլիգարխի բարեկամին հետ բերեցին ԱԱԾ` նախկին պաշտոնին

Wed, 01 Apr 2026 15:55:21 +0400


Նախօրեին տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակվել 60-ամյա Տիգրան Հարությունյանը: Պարզվում է, նա այս պաշտոնին երկրորդ անգամ է նշանակվում։ Առաջին անգամ պաշտոնավարել է Արմեն Աբազյանի ԱԱԾ տնօրեն եղած տարիներին՝ 2021թ. հունվարի 27-ից մինչև մինչև 2024թ. մայիսի 31-ը։ Այսինքն, Աբազյանը հանել է, Աբազյանից հետո նշանակված տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը նրան վերադարձրել հին պաշտոնին:

Նշենք, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելու պահին Տիգրան Հարությունյանը եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, որտեղ հայտարարագրել է 2 բնակարան Երևանի Արաբկիր և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում, որպես համատեղ սեփականություն, 2011 թ-ի արտադրության «HYUNDAI»-ի մակնիշի ավտոմեքենա։ Հարությունյանը ունեցել է նաև հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմել է 32 մլն 203 հազար 796 դրամ։ Որպես ավանդ հայտարարագրել է 6 մլն դրամ, բանկային հաշիվներին եղել է 27 եվրո, 157 դոլար և 1,2 մլն դրամ։ Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 20,000 դոլար։ Մեր տեղեկություններով, Տիգրան Հարությունյանը ՔՊ-ի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի` Լֆիկի ազգականն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ակցիայի կազմակերպիչները դուրս եկան դատախազության շենքից․ ինչ կոչով են հանդես եկել

Ակցիայի կազմակերպիչները դուրս եկան դատախազության շենքից․ ինչ կոչով են հանդես եկել Thu, 09 Apr 2026…

10 րոպե ago

Անահիտ Մանասյանը դիմել է 18-ամյա Դավիթի կալանքի համար

Անահիտ Մանասյանը դիմել է 18-ամյա Դավիթի կալանքի համար Thu, 09 Apr 2026 13:08:09 +0400 Latest…

10 րոպե ago

Ինչ է տեղի ունեցել տեսախցիկներից հետո կամ առաջ

Ինչ է տեղի ունեցել տեսախցիկներից հետո կամ առաջ Thu, 09 Apr 2026 13:06:37 +0400 Հայաստանի…

12 րոպե ago

Դպրոցահասակի կալանավորման դեմ բողոքի ակցիան լուսանկարներով

Դպրոցահասակի կալանավորման դեմ բողոքի ակցիան լուսանկարներով Thu, 09 Apr 2026 13:02:06 +0400 Latest news from…

16 րոպե ago

Իսրայելը մտադիր չէ հրաժարվել Իրանի դեմ պատերազմից․ վտանգավոր խաղեր

Իսրայելը մտադիր չէ հրաժարվել Իրանի դեմ պատերազմից․ վտանգավոր խաղեր Thu, 09 Apr 2026 13:00:43 +0400…

18 րոպե ago

Քիչ թե շատ հնչեղություն ունեցող դատական ակտի տակ դրած է Փաշինյանի ստորագրությունը

Քիչ թե շատ հնչեղություն ունեցող դատական ակտի տակ դրած է Փաշինյանի ստորագրությունը Thu, 09 Apr…

18 րոպե ago