Նիկոլը հեքիաթի անհաղթ աքլորը չի․․․

Նիկոլը հեքիաթի անհաղթ աքլորը չի․․․

Wed, 01 Apr 2026 16:15:47 +0400


Նիկոլին անհաղթ աքլորն եք սարքել։ Առավոտը՝ ծուղրուղու, կեսօրին՝ ծուղրուղու, երեկոյան՝ նույնը։ Ժամ ու պատարագ չկա։ Բոլորը խոսում են՝ թե ինչպես աքլորի ձայնը կտրեն, բայց չի ստացվում։ Եվ ինչու՞ չի ստացվում՝ որովհետև հեքիաթի մեջ ենք խաղում։ Իրական կյանքում անհաղթ աքլոր չի լինում։

Թումանյանի «Անհաղթ աքլորը» հիշում եք։ Թագավորը մորթում, եփում է, ու նույնիսկ փորի միջից ձայն է տալիս՝ ծուղրուղու՛․․․ Նազիր-վեզիրները զարկում են, թագավորի փորը պատռում, բայց աքլորը դուրս է պրծնում, փախչում, կտեր ծերին կանգնում ու կրկին ձայն տալիս՝ «Ծուղրուղո՛ւ․․․»։

Սա հեքիաթ է, ժողովուրդ։ Մենք իրական կյանքի մեջ ենք։ Փոխաբերություն է սա, բայց իրական աշխարհում նման բան չկա։։ Ընդդիմությունը զարկեց, հա՜ զարկեց, աքլորը էլի ծուղրուղու՜ է կանչում։ Վերջում տվինք, մեր փորը թափեցինք։ Արցախը հանձնվեց, մեր հազարավոր տղերքը մատաղ արվեց, Հայաստանն աչքներիս առաջ հանձնվել, հանձնվում է։ Աքլորը «մորթում, եփում են», էլի ծուղրուղու՜ է կանչում։ Դռնից հանում, պատուհանով է ներս մտնում, պատուհանից հանում, երդիկով է մտնում։ Նորից եմ հիշեցնում, ժողովուրդ, սա հեքիաթ է․․․ Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը։

Իրականում, եթե գործին տաք- տաք կպած մեկը լինի, աքլորն էլ ծուղրուղու չի կանչի։ Մեր գյուղում շատ դեպքերում յեքա տղամարդիկ չէին կարողանում մի աքլոր մորթել, մեկ էլ մի կիսաշունչ պառավ մոտենում, աքլորի վիզը երկու մատով ոլորում էր ու ․․․ վերջ։ Աֆորիզմ է սա, բայց սա է իրականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին

Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին Thu, 07 May…

10 րոպե ago

Ծաղրել է Թրամփին

Ծաղրել է Թրամփին Thu, 07 May 2026 13:00:23 +0400 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը…

11 րոպե ago

Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ

Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ Thu, 07 May 2026 12:59:51 +0400 Latest news from…

11 րոպե ago

Սերժ Սարգսյանը 2018-ին զանգել է Փաշինյանին եւ ասել` նմանվիր Մոնթեին. Փաշինյանի հետ պայքարած քաղաքացի

Սերժ Սարգսյանը 2018-ին զանգել է Փաշինյանին եւ ասել` նմանվիր Մոնթեին. Փաշինյանի հետ պայքարած քաղաքացի Thu,…

19 րոպե ago

ԼՀԿ-ն քարոզարշավի ժամանակ վիրտուալ շտաբ է ունենալու

ԼՀԿ-ն քարոզարշավի ժամանակ վիրտուալ շտաբ է ունենալու Thu, 07 May 2026 12:51:58 +0400 Latest news…

19 րոպե ago

Էդմոն Մարուքյանը ցույց տվեց ԼՀԿ-ի քարոզարշավի խորհրդանիշ վահանը

Էդմոն Մարուքյանը ցույց տվեց ԼՀԿ-ի քարոզարշավի խորհրդանիշ վահանը Thu, 07 May 2026 12:50:46 +0400 Latest…

20 րոպե ago