ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է, թերևս՝ լքենք դաշինքը․ Թրամփ

ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է, թերևս՝ լքենք դաշինքը․ Թրամփ

Wed, 01 Apr 2026 16:30:31 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը՝ դաշինքն անվանելով «թղթե վագր» և դժգոհություն հայտնելով դաշնակիցներից Իրանի հետ հակամարտության կապակցությամբ։

«Ես լրջորեն քննարկում եմ [այդ տարբերակը]», – ասել է Թրամփը The Telegraph-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ որոշումը «դուրս է գալիս վերանայման սահմաններից»։

«ՆԱՏՕ-ն երբեք համոզիչ չի թվացել ինձ։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են», – նշել է նա։

Թրամփն իր դիրքորոշումը կապել է դաշնակիցների կողմից Իրանի և Հորմուզի նեղուցի հետ կապված գործողություններին անբավարար աջակցության հետ, որտեղ խափանումները ազդել են համաշխարհային էներգամատակարարման վրա։

Նա նաև հայտարարել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել՝ ասելով, որ ԱՄՆ-ն «շատ շուտով կհեռանա [Իրանից]» և որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել «երկու-երեք շաբաթվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոն ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո Միացյալ Նահանգները կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգտոնի համար։

«Մենք պետք է վերագնահատենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահի որոշումն է, – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում, – Մենք պետք է վերագնահատենք, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայում է այդ նպատակին, թե՞ դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան ​​դիրքավորվում է որպես Եվրոպայի պաշտպան, և երբ մենք նրանց օգնության կարիքն ունենք, նրանք մերժում են մեզ բազաներ և թռիչքներ կատարել երկրի վրայով»։

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք առաջատար երկրներ՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան մերժել են Վաշինգտոնին՝ թույլ չտալով օգտագործել իրենց երկրի օդային տարածքներն ու ռազմաբազանները Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բալանսիրովշչիկը կորցրել է հավասարակշռությունը

Բալանսիրովշչիկը կորցրել է հավասարակշռությունը Tue, 16 Jun 2026 18:45:17 +0400 Փաշինյանը հերթական լայվով նախանշում է…

15 րոպե ago

Կենտրոնանում են Ուկրաինայի վրա

Կենտրոնանում են Ուկրաինայի վրա Tue, 16 Jun 2026 18:30:47 +0400 Միացյալ Նահանգները մտադիր է կենտրոնանալ…

29 րոպե ago

Սկսված, բայց չավարտվող էշի հարսանիք

Սկսված, բայց չավարտվող էշի հարսանիք Tue, 16 Jun 2026 18:15:16 +0400 Հենց սկզբից ասեմ, որ…

45 րոպե ago

Երբ կկայանան Ամերիկա-Իրանական նոր բանակցությունները

Երբ կկայանան Ամերիկա-Իրանական նոր բանակցությունները Tue, 16 Jun 2026 18:00:36 +0400 Իրանի եւ Միացյալ Նահանգների…

59 րոպե ago

Ես ընդդիմությանն եմ ընտրել, թող կաշառք տային, գոնե գույքահարկս կվճարեի

Ես ընդդիմությանն եմ ընտրել, թող կաշառք տային, գոնե գույքահարկս կվճարեի Tue, 16 Jun 2026 18:00:17…

60 րոպե ago

Ո՞ւմ կրծքում է բաբախում «Դանկոյի սիրտը»

Ո՞ւմ կրծքում է բաբախում «Դանկոյի սիրտը» Tue, 16 Jun 2026 17:45:55 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

1 ժամ ago