Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս

Wed, 01 Apr 2026 18:30:47 +0400


Ամերիկյան բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեւիսը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկայում հայտարարել Իրանում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Նա ընդգծել է, որ Թրամփի հայտարարությունը, արված Օվալաձեւ աշխատասենյակից առ այն, որ Իրանի դեմ գործողության ավարտին մնացել է 2-3 շաբաթ, դուռ է բացում այն հարցի հետ կապված, որ գուցեեւ նա հայտարարի Իրանում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Դեւիսը նշել է, որ նախագահ Թրամփը հակասական քաղաքական հայտարարություններ է անում՝ անընդհատ փոխելով կրիտերիաներն ու նպատակները՝ Իրանի ոչնչացումից մինչեւ բանակցություններ Թեհրանի հետ, կամ խնդրի փոխանցում եվրոպական դաշնակիցներին կամ ռեգիոնալ գործընկերներին։ Այս իրավիճակում, ըստ Դեւիսի, անհասկանալի է, թե որն է ի վերջո Սպիտակ տան ղեկավարի կեցվածքը այս հակամարտությունում եւ ինչ է նա ուզում։ Միաժամանակ, որեւէ երաշխիք չկա, որ երեկոյան արված հայտարարությունները հաջորդ առավոտյան չեն փոխվի։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնաթող սպան ընդգծել է, որ նույնիսկ զինվորականները ստիպված են լինում անորոշության մեջ մնալ ու կռահել, թե ինչ նոր հայտարարություն է անելու Սպիտակ տան ղեկավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում Wed, 11 Nov 2026 11:49:57 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

9 րոպե ago

«Դատավորներն էլ պիտի պատասխան տան»

«Դատավորներն էլ պիտի պատասխան տան» Wed, 11 Nov 2026 11:46:51 +0400 Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների…

13 րոպե ago

«Հրապարակ». Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում

«Հրապարակ». Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում Wed, 11 Nov…

14 րոպե ago

Մեկ րոպե լռությամբ հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը

Մեկ րոպե լռությամբ հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը Wed, 11 Nov 2026 11:45:21 +0400 ԱԺ…

14 րոպե ago

Ատեստավորու՞մ, թե՞ ուսուցչի աշխատանքի արժեզրկում․ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչների համախմբված բողոքը

Ատեստավորու՞մ, թե՞ ուսուցչի աշխատանքի արժեզրկում․ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչների համախմբված բողոքը Wed, 11 Nov 2026 11:41:17…

18 րոպե ago

Մարդուն փոխանակ բժիշկ մոտենա, բուժակ է մոտենում. Հարություն Հարությունյան

Մարդուն փոխանակ բժիշկ մոտենա, բուժակ է մոտենում. Հարություն Հարությունյան Wed, 11 Nov 2026 11:39:44 +0400…

20 րոպե ago