Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Պուտինն անդրադարձավ Ղարաբաղի հարցին և Սամվել Կարապետյանի ձերբակալությանը

Պուտինն անդրադարձավ Ղարաբաղի հարցին և Սամվել Կարապետյանի ձերբակալությանը

Wed, 01 Apr 2026 19:06:29 +0400


Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի մեկնարկին կողմերը հանդես են եկել բաց հայտարարություններով, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։

Բաց հատվածում կողմերը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակում է մնալ կարևոր ուղղություն՝ ընդգծելով մի շարք հարցերի շուրջ շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում առավել ուշագրավ ձևակերպումներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի թեմային։

Պուտինը նշեց, որ իրավիճակի զարգացման վրա ազդեցություն է ունեցել հայկական կողմի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանքը՝ հավելելով, որ այդ քայլից հետո ՀԱՊԿ միջամտության հնարավորությունները փաստացի սահմանափակվել են։ Պուտինն անդրադարձավ նաև Հայաստանում կալանավորված անձանց թեմային։ Ռուսաստանի նախագահը նշեց, որ Հայաստանում կան կալանավորվածներ, որոնց շուրջ հասարակական և քաղաքական քննարկումներ են ընթանում, միաժամանակ ընդգծելով, որ իրավական որոշումները գտնվում են Հայաստանի իրավասության շրջանակում։ Այդ համատեքստում նա հիշատակեց նաև գործարար Սամվել Կարապետյանին՝ նրան ներկայացնելով որպես ՌԴ «բարեկամ շրջանակների» ներկայացուցիչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում

Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում Wed, 01 Apr 2026 18:15:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով