Իրանական հակամարտությունը ձգձգվում է՝ չնայած Թրամփի հավաստիացումներին
Wed, 01 Apr 2026 19:30:03 +0400
Մարտի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփը՝ մարտի սկզբից ի վեր՝ արդեն 12-րդ անգամ հայտարարել է, որ շուտով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը կավարտվի։ Սակայն փորձագետները կարծում են, որ այն դեռ կարող է ձգձգվել, ու դա ոչ ի օգուտ Սպիտակ տան ներկայիս վարչակազմի է։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Պարբերականը հայտնել է, որ այս առնչությամբ Սպիտան տնից հնչող հայտարարությունները խիստ հակասական են եւ իշխանությունները փորձում են համոզել շարքային ամերիկացիներին, որ հակամարտությունը չի ձգձգվի եւ կտեւի առավելագույնը 4-5 շաբաթ։ Սակայն ներկայումս Մերձավոր Արեւելքում ամերիկյան զորքերի թվաքանակը գերազանցել է 50 հազարը եւ դա «հուշում» է, որ հակամարտությունը դժվար թե հնարավոր լինի արագ կերպով ավարտել։