Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Wed, 01 Apr 2026 20:00:16 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցի հետ կապված իր եւ Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդի միջեւ տարաձայնություններ կան։ Դա հատկապես կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ։ «Նա մի փոքր այլ ձեւով է մտածում, քան ես։ Սակայն դա չի նշանակում, որ մարդը չի կարող իր պարտականությունները կատարել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահ Թրամփը՝ Ֆլորիդա մեկնելիս։

Հարցին, թե արդյոք վստահում է Գաբարդին՝ Թրամփը ասել է՝ «Այո, անշուշտ»։ Միաժամանակ նաեւ ընդգծել է, որ շատ կոշտ վերաբերմունք ունի այն հարցի հետ կապված, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Գաբարդը մի փոքր ավելի մեղմ է մոտենում հարցին, ըստ Թրամփի։ Սակայն դա նա համարում է նորմալ։ Հիշեցնենք, որ Գաբարդը ի պաշտոնե համարվում է ԱՄՆ 18 հետախուզական գերատեսչությունների համակարգողը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ

«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ Sun, 05 Apr 2026 23:30:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով