Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին
Wed, 01 Apr 2026 20:05:43 +0400
Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 1-ին, առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով փորձել է հումորներ անել, ինչը ոչ միայն հայ հանրության աչքից չի վրիպել, այլև ադրբեջանական մամուլի:
Ադրբեջանական` իշխանական Haqqin.az-ը, անդրադառնալով Փաշինյանի կատակին, մեջբերում է վերջինիս խոսքը, ապա հիշատակում, որ հենց ապրիլի 1-ին է Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հրավիրել Մոսկվա:
«Երեկ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Օրակարգում են ռուս-հայական ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը», գրում է հոդվածագիրը:
Հեղինակի կարծիքով` պատահական չէ, որ հենց այս օրն է տեղի ունենում Փաշինյան-Պուտին հանդիպումը: Այս խոսքերի տողատակերում ակնհայտ ծաղր կա` ուղղված ՀՀ վարչապետին: