Ի՞նչ արձանագրեց Պուտինը

Ի՞նչ արձանագրեց Պուտինը

Wed, 01 Apr 2026 22:45:28 +0400


«Ռուսաստանի նախագահն արձանագրեց, որ Արցախի շուրջ իրավիճակի զարգացումների վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել հայկական իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլը՝ ընդգծելով, որ դրանից հետո ՀԱՊԿ միջամտության հնարավորությունները դադարել են, քանզի ՀՀ իշխանությունների ձեռամբ այն դարձել է ադրբեջանի ներքին հարց»,-գրում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Գրառումը վերնագրելով. «Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին»՝ Հակոբյանը շարունակում է. «Այս միտքը առաջին հայացքից դիվանագիտական ձևակերպում է, սակայն իր խորքում այն շատ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն ունի։

Մոսկվան արձանագրում է, որ Արցախի հարցում ստեղծված նոր իրողությունների հիմքում ոչ միայն արտաքին ճնշումներն են, այլև պաշտոնական Երևանի կայացրած քաղաքական որոշումը։

Պուտինի ասածը հետևյալի մասին է. երբ պետությունը սեփական ձեռքով վերացնում է խնդրի միջազգային-իրավական սուբյեկտայնությունը և ընդունում հակառակ կողմի տարածքային ամբողջականության օրակարգը՝ առանց ապահովելու իր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, հենց ինքն էլ սահմանափակում է նաև արտաքին անվտանգության մեխանիզմների կիրառելիությունը։

Սա կարևոր արձանագրում է ոչ միայն այն մասին, որ ԱՐՑԱԽԸ ՆԻԿՈԼՆԵՐՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ, այլ ապագան հասկանալո համար այս իշխանությունների մնալու դեպքում.
երբ Արցախի հարցը դուրս է բերվում որպես ինքնորոշման և անվտանգության խնդիր և ներկայացվում է բացառապես որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, միջազգային և դաշնակցային հարթակներում դրա պաշտպանությունը դառնում է գրեթե անհնար։

Այս համատեքստում արդեն ակնհայտ է դառնում, որ «խաղաղության օրակարգը», որի ներքո արվել են նման ճանաչումները, իրականում հանգեցրել է հայկական կողմի դիրքերի համակարգային թուլացման։

Արցախը այս տրամաբանության մեջ դադարում է լինել պայքարի և իրավունքների հարց և վերածվում է փակված էջի՝ առնվազն պաշտոնական մակարդակում։

Սակայն այստեղ կա մի կարևոր հակասություն․ քաղաքական որոշումներով հնարավոր է փոխել ձևակերպումները, բայց ոչ իրականությունը։

Արցախի հարցը չի կարող փակվել այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի տեղահանված ժողովրդի իրավունքների, անվտանգության և վերադարձի հարցը։ Իսկ այդ հարցերը, անկախ քաղաքական հայտարարություններից, շարունակում են մնալ միջազգային օրակարգի մաս։

Հետևաբար, Պուտինի այս հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես անցյալի գնահատական, այլ որպես ներկայի կոշտ արձանագրում և ապագայի վտանգավոր նախանշում։

Այն ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ պետական քաղաքականությունը հրաժարվում է սեփական օրակարգից։

Այս իշխանությունների իշխանավարումը ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության լինելիությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

8 րոպե ago

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ Tue, 25 Aug…

23 րոպե ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

26 րոպե ago

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320 Tue, 25 Aug 2026…

39 րոպե ago

Ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստը

Ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստը Tue, 25 Aug 2026 23:15:15 +0400 Գերմանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի եզրափակիչ…

41 րոպե ago

«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում

«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում Tue, 25 Aug 2026 23:12:07 +0400 Գյումրու…

44 րոպե ago