Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Wed, 01 Apr 2026 21:00:26 +0400


Եվրամիությունը պատրաստվում է տնտեսական մեծածավալ շոկի, որը կարող է համադրելի լինել կորոնավիրուսային պանդեմիայի առաջացրած ճգնաժամի հետ։ Այն պայմանավորված է էներգակիրների կտրուկ թանկացումներով։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Ներկայումս Եվրոպայում երկու հարց է օրակարգային՝ որքան լուրջ կլինի էներգետիկ ճգնաժամը ԵՄ տարածքում եւ որքան ուժգին կլինեն դրա հետեւանքները։ Ներկայումս, ըստ պարբերականի, կա ռիսկ, որ ճգնաժամը կառնչվի արդյունաբերության բոլոր ոլորտներին։ ԵՄ պաշտոնյաներից մեկը Politico-ին հայտնել է, որ ներկայումս Բրյուսելում այնպիսի տրամադրություններ են, որպիսիք եղել են կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ Նա ընդգծել է, որ ներկայիս ճգնաժամը կարող է լինել նույնիսկ շատ ավելի լուրջ, քան 20 թվականինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով