Ինչպես դարձանք հավատացյալ

Ինչպես դարձանք հավատացյալ

Wed, 01 Apr 2026 21:15:05 +0400


Մեր նրբանցքը նեղացավ, նեղ անցք դարձավ: Գոմ կառուցեցին, հետո տնակ ու ավտոտնակ: Գնում-գալիս էինք` ոչ բողոքում էինք, ոչ լալիս, Աստծուն դեռ փառք էինք տալիս: Բայց մի օր էլ տեսանք կառուցում են դղյակ: Հետո ֆերմա սարքեցին, լիքը գոմեր, մեջը լցրին կթու կովեր: Բերին հավեր, հաչան շներ, շներ կծան, մեզ թողեցին մի նեղ կածան: Չդիմացանք: Ընդդիմացանք: Բողոքական դարձանք: Ում դիմեցինք, ասին՝ դիմացեք: Միայն թե մեր բողոքներին իրենք չդիմացան: Առաջարկեցին՝ դուք առաջարկեք: Տարանք հարյուր առաջարկ՝ դղյակի միջով տվեք մի նեղ արանք: Կողքով տվեք: Ուղղաթիռ տվեք: Թունել սարքեք: Օդանցք բացեք… Ստացանք մի թուղթ ծալած՝ նախորդ որոշումները չեղյալ են հայտարարված:

Անդուլ էինք՝ արինք հացադուլ: Վերևից մեկն եկավ, ասաց՝ «Ինչի՞ եք ձեզ իզուր տանջում, սոված մնում: Ինադ մի արեք՝ կերեք, խմեք, քեֆ արեք…»: Ասինք՝ նստիր խոսենք: Ասաց՝ «Նստելու համար բավարար հիմքեր չկան…»: Հեռացավ: Հետեւից՝ հազար մանկլավիկ… Էդքանին հետևում ո՞նց է տեղավորում: Բա նրբանցքում էդքան շինություն ո՞նց են տեղավորում…

Հիմա նրբանցքով անցնում ենք կուզեկուզ, սողեսող, պատերին կպչելով ու կառչելով: Մեկ խոնարհվում ենք, մեկ ծնկի գալիս, ամեն անգամ սուրբ պատերին աջահամբյուր տալիս… Ահա այսպես՝ ներկան դարձավ անցյալ, մենք էլ դարձանք հավատացյալ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Wed, 25 Nov 2026 08:20:58 +0400 Ամիսներ առաջ գրել էինք,…

1 րոպե ago

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Wed, 25 Nov 2026 08:15:29 +0400 Նախօրեին սահմանադրության…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

«Հրապարակ»․ Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Wed, 25 Nov 2026 08:10:10 +0400 Նոյեմբերի…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել

«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել Wed, 25 Nov 2026 08:05:56 +0400 Թեպետ հայտարարվում էր,…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Wed, 25 Nov 2026 08:00:35 +0400 Ստեփանավանի համայնքապետի…

22 րոպե ago

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

8 ժամ ago